ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոլոր ճանապարհներ

Մոլոր ճանապարհներ
14.11.2026 | 00:00

Նոյեմբերի 14

Գիտեմ, որ կյանքը դժվարին է, Իմ սիրելինե՛ր։
Մարդիկ, խճողելով այն, վերածել են այնպիսի խառնակ մի իրականության, որպիսին Իմ Երկնավոր Հայրը չէր սահմանել։
Ճանապարհները, որոնք պարզ անցուղիներ պետք է լինեին, մարդիկ վերածել են մոլորաշավիղ ու չարաղետ արահետների՝ լի խոչընդոտներով ու դժվարանց քարքարուտներով։
Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ